ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարությունը կադրեր է հրապարակել ուկրաինական զորքերի ոչնչացված զրահատեխնիկայից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործողությունն իրականացվել է Հարավային Դոնեցկի ուղղությամբ։
Կադրերում երևում են նաև Գերմանիայի արտադրության Leopard տանկերը և ԱՄՆ արտադրության Bradley հետևակի մարտական մեքենաները։
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։
Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։