Մոսկվայում ձերբակալել են Ռոսգվարդիայի փորձագիտական կենտրոնի պաշտոնյայի

Սնեգիրևին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափի խարդախության հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը խարդախության գործով ձերբակալել է Ռոսգվարդիայի պետական փորձաքննության կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Սնեգիրևին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Ա. Ե. Սնեգիրևի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ», - լրագրողներին ասել են դատարանում:
Սնեգիրևին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (խոշոր չափի խարդախություն):
Ինչպես իր Telegram ալիքում գրել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Հինշտեյնը, ձերբակալվել են նաև ՆԳՆ թիկունքի դեպարտամենտի կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Դմիտրի Պետրուխինը և նրա նախկին տեղակալ Վադիմ Սաֆյանովը:
ՀՀ–ում խարդախության հանցավոր սխեմա է բացահայտվել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում