ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի վարորդները վարժանք կանցկացնեն բարձրլեռնային բարդ շրջաններում

Ռուսական ռազմակայանի զինծառայողները կհաղթահարեն ձորերը, արհեստական և բնական խոչընդոտները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ ռազմաբազայի անվավոր և թրթուրավոր տեխնիկայի վարորդներն ու մեխանիկ-վարորդները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում (ծովի մակարդակից 1,5 - 2,5 հազար մետր բարձրության վրա)կմասնակցեն Լեռնային խոչընդոտների հաղթահարմամբ վարման վարժանքին: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Ռուսական ռազմակայանի զինծառայողները կհաղթահարեն ձորերը, արհեստական և բնական խոչընդոտները՝ օգտագործելով ինքնամաքրման հաստիքային միջոցներ»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ կմշակվեն նաև մանևրելու, լեռնային ճանապարհների երկայնքով նվազագույն թույլատրելի արագությամբ երթուղի անցնելու, վերելքների և վայրէջքների մեծ զառիթափությամբ, լեռնային ոլորանների վրա տարբեր բարդության շրջադարձերով վարժանքներ:
«Անվտանգության գոտի» և «Մաքուր ապակի»․ ՀՌՕ ավտոտեսչությունն ակցիաներ կանցկացնի
Վարժանքին հատուկ ուշադրություն է դարձվելու արգելափակված տեխնիկայի տարհանման և վատ տեսանելիության պայմաններում պայմանականորեն անսարք մեքենաների քարշակման նորմատիվների մշակմանը:
Բացի այդ, Հարավային ռազմական օկրուգի բազայում պլանավորված են աշուն-ձմեռ եղանակին ռազմական և սոցիալական ենթակառուցվածքի նախապատրաստման միջոցառումներ: Մասնավորապես՝ կհավաքվի կաթսայատների վառելիքի պաշարը։
Զինծառայողները շրջապատել և ոչնչացրել են «հակառակորդի» ուժերը. վարժանք ՀՌՕ–ում