ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Իտալական Gazzetta dello sport պարբերականը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ինտեր» - «Մանչեսթեր Սիթի» խաղից երկու ժամ առաջ հայտարարել է «ներաձուրիների» կազմը։
«Ինտերի» կազմը հետևյալն է`
1.
Անդրե Օնանա2.
Ֆրանչեսկո Աչերբի3.
Ալեսանդրո Բաստոնի4.
Նիկոլո Բարելա5.
Մարցելո Բրոզովիչ6.
Հական Չալհանօղլու7.
Ֆեդերիկո Դիմարկո8.
Էդին Ջեկո9.
Մատեո Դարմիան10.
Դենզել Դումֆրիս11.
Լաուտարո Մարտինես։Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է հանդիպմանը, բայց այն սկսելու է պահեստայինների նստարանին։
Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մայիսի 16-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Միլանի» հետ պատասխան խաղում, վնասվածք ստացավ ու փոխարինվեց խաղի 44-րդ րոպեին։ Ինչպես պարզվեց, հայ ֆուտբոլիստը ձախ ազդրի քառագլուխ մկանի վնասվածք էր ստացել։
Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ինտերի» հաղթանակի դեպքում պատմական արդյունքի կհասնի՝ դառնալով խաղարկվող եվրագավաթների բոլոր մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի գավաթակիր։