ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. «Գյումրիում Ռուսաստանի մշակույթի և գիտության տան» նախաձեռնությամբ այսօր Գյումրու կենտրոնական այգում կազմակերպվել էր տոնական միջոցառում` նվիրված Ռուսաստանի օրվան։
Տոնական միջոցառում Գյումրիում` նվիրված Ռուսաստանի օրվան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Միջոցառմանը ներկա էին ստեղծագործական խմբեր և անհատ կատարողներ ինչպես Հայաստանից,այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից։
Տոնական միջոցառում Գյումրիում` նվիրված Ռուսաստանի օրվան
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գալյա Ուլմասովան արդեն 4 տարի է` ապրում է Գյումրիում։ Աշխատում է 102-րդ ռուսական ռազմաբազայում։
«Հայաստան եմ եկել Բաշկորտոստանից, սիրում եմ երգել ու պարել։ Անչափ ուրախ եմ, որ հայրենիքից հեռու՝ Հայաստանում, հնարավորություն ունեմ ինչպես ռուսական, այնպես էլ բաշկիրական, թաթարական ու կազակական մշակույթը ոչ միայն պահելու, այլ ներկայացնելու հայերին»,-Sputnik Արմենիային ասաց Ուլմասովան։
Մարգարիտա Ատասովան ու Մարգարիտա Մինակովոն ընկերներ են, ծանոթացել են Գյումրիում։
Մարգարիտա Ատասովան ու Մարգարիտա Մինակովոն
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Միջոցառմանը մասնակցում են որպես կամավորներ։ Ասում են՝ Գյումրիում շատ հայ ընկերներ ունեն ու շատ են սիրում նրանց։
«Ուրախ ենք ու շատ շնորհակալ ենք Հայաստանից, որ այսօր ՌԴ-ից հեռու մենք հնարավորություն ունենք մեր ընկերների ու հարազատների հետ նշելու այս տոնը»,-նշեց 12 ամյա Մարգարիտա Ատասովան` հավելելով՝ շատ է հավանում հայկական խոհանոցն ու հայկական ընկերասիրությունը` հավելելով, որ հաճույքով կմնան ու կապրեն այստեղ։
Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը ելույթ ունեցան Soulgarden խումբը, Միլենա Քալաշյանը, Մաքսիմ Գերցը, Գալյա Ուլմասովան և Ազատան գյուղի միջնակարգ դպրոցի անսամբլը։
Գյումրիում Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառման մասնակիցներ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Հունիսի 12-ին Ռուսաստանը նշում է պետական տոներից մեկը: Սկզբնապես այն անվանում էին Ռուսաստանի պետական ինքնիշխանության հռչակագրի ընդունման օր: Իսկ 2002 թվականին ստացել է նոր պաշտոնական անվանում՝ Ռուսաստանի օր։