Արքայազն Ուիլյամի մասնակցությամբ շքերթի ժամանակ 3 զինվորական շոգից ուշաթափվել է

Արքայազն Ուիլյամը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով միջոցառման անցկացման «բարդ պայմանները»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Լոնդոնի կենտրոնում թագավորական շքերթի ժամանակ առնվազն երեք զինվորականներ ուշագնաց են եղել շոգի պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Sky News հեռուստաալիքը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ուելսի արքայազն Ուիլյամի ներկայությամբ:
Թագավորական շքերթն ու ուշաթափված զինվորը
Արքայազն Ուիլյամը, որը ստուգատեսն անցկացրել է գնդապետի կարգավիճակով, Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ ընդգծելով միջոցառման անցկացման «բարդ պայմանները»:
«Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր զինվորականի, որն այս շոգին մասնակցեց գնդապետի ստուգատեսին։ Դժվար պայմաններ են, բայց դուք բոլորդ իսկապես լավ աշխատանք եք կատարել: Շնորհակալություն», - գրել է արքայազնը։
Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը Twitter-ի իր էջում հայտնել է, որ անցած տարվա օգոստոսի 24-ից ի վեր երկրում ջերմաստիճանն այսօր առաջին անգամ բարձրացել է 30 աստիճանից: Ծառայության տվյալներով ՝ Հիթրոուում ջերմաստիճանը հասել է 30,5 աստիճանի։
Եղիսաբեթ II թագուհու մահից հետո արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը միլիարդատեր են դարձել