ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռների արտադրության գործարանում։ Նախնական տվյալներով` փլատակներում 5 մարդ է մնացել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Haberturk հեռուստաալիքը:
«Անկարայի Էլմադաղ շրջանում, ըստ ստացված տեղեկատվության, պայթյուն է տեղի ունեցել հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ բրիգադը և շտապ օգնությունը: