ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երևանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ստեփան Հաուսերը (HAUSER)։
Մենահամերգը կայանալու է հունիսի 17-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
«Իմ սիրելի հայ երկրպագուներ, չեմ կարողանում հավատալ, որ դա տեղի է ունենում իմ կյանքում։ Ես պատրաստվում եմ այցելել ձեր գեղեցիկ երկիր՝ Հայաստան, և համերգ ունենալ ձեզ համար։ Անհամբեր սպասում եմ բոլորիդ տեսնել և ձեզ ներկայացնել հիանալի երաժշտություն»,- համերգից առաջ իր տեսաուղերձում ասում է թավջութակահարը։
Նշենք, որ հանրահայտ թավջութակահար HAUSER-ը ազգությամբ խորվաթ է, բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր։
Լինելով աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող Հաուսերը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith խմբի վոկալիստ Սթիվեն Թայլերի հետ։