Վորոնեժում ԱԹՍ է ընկել, տուժածներ կան. մարզպետ

Վնասված շենքը
Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Վորոնեժի Բելինսկու փողոցում անօդաչու սարք է ընկել, երեք մարդ է տուժել ապակու բեկորներից։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:
Պաշտոնյայի խոսքով` տուժածներին օգնություն է ցուցաբերվել, հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել։ Դեպքի վայրում աշխատում են քաղաքի բոլոր օպերատիվ ծառայությունները։
Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, որ բազմահարկ շենք է վնասվել։
Վնասված շենքը
Վորոնեժի մարզպետն արդեն մեկնել է դեպքի վայր։
Շենքի կառավարմամբ զբաղվող ընկերությունից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ տուժածները թեթև քերծվածքներ են ստացել։
ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով շենքի ճակատային մասը վնասվել է երրորդ և չորրորդ հարկերի միջև, որտեղ մի քանի բնակարան կա և գրասենյակային կենտրոն։
Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել Ուկրաինայի ԶՈւ-ի գիշերային հրետակոծությունների հետևանքով