Թուրքիան կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը

Կոսովոյի բանակը
Լրատվամիջոցի տվյալներով` Թուրքիան Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի զորակազմը կգլխավորի հոկտեմբերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսին – Sputnik. Թուրքիան կստանձնի Կոսովոյում և Մետոխիայում (KFOR) ՆԱՏՕ-ի զորակազմի հրամանատարությունը։ Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը` հղում անելով թուրք պաշտոնյաներին։
Սպասվում է, որ «վերջին տասնամյակում տարածաշրջանում ամենադաժան բախումներից» հետո Թուրքիան` որպես ԱՄՆ-ից հետո Հյուսիսատլանտյան դաշինքի մեծությամբ երկրորդ բանակն ունեցող երկիր, հոկտեմբերին կստանձնի Բալկաններում ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարումը Իտալիայի փոխարեն։
Ավելի վաղ չճանաչված Կոսովոյի Հանրապետության նախագահ Վյոսա Օսմանին հույս էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի KFOR խաղաղապահ ուժերը կմնան տարածաշրջանում այնքան ժամանակ, քանի դեռ Կոսովոն ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել:
Թուրքիան ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակ էր ուղարկել Կոսովո։ Անկարան հայտարարել էր, որ ի պատասխան ՆԱՏՕ-ի դաշնակից Միացյալ ուժերի հրամանատարության խնդրանքի` որպես պահեստային ստորաբաժանում տեղակայվել է 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի գումարտակը:
Պուտինն ու Էրդողանը մտադիր են հանդիպել տեսանելի ապագայում. Պեսկով