ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր առաջին հեռախոսազրույցն է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Այսօր տեղի է ունեցել արտգորխնախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Լավրովը շնորհավորել է նախարար Ֆիդանին նոր նշանակման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Բանակցությունների մանրամասների մասին դեռ չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենի հետ: Ի թիվս այլ թեմաների, կողմերը քննարկել են Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերը: Բացի այդ, Ֆիդանն ու Բլինկենը խոսել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, Ֆ-16 կործանիչների գնման և արդիականացման, ինչպես նաև հացահատիկի գործարքի մասին: