Տեխասում փայտե հարթակի փլուզման հետևանքով ավելի քան 20 երեխա է տուժել

Տեխաս
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ամառային ճամբարում հանգստացող դեռահասների զբոսանքի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սերֆսայդ Բիչ քաղաքում փայտե հարթակի փլուզման հետևանքով ավելի քան 20 երեխա է տուժել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական Fox29 հեռուստաալիքին։
«Հինգ դեռահասի Հյուսթոնի հիվանդանոց են տեղափոխել, վեցը հոսպիտալացվել են շտապօգնության մեքենայով, ևս 10-ը հիվանդանոց են տեղափոխվել անձնական մեքենայով»,- տեղեկացրել է քաղաքի հրշեջ ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ամառային ճամբարում հանգստացող դեռահասների զբոսանքի ժամանակ։ Նշվում է, որ երեխաների վնասվածքները վտանգավոր չեն կյանքի համար:
Տեղի ոստիկանությունը հետաքննում է հարթակի փլուզման պատճառները։
Եգիպտոսի իշխանությունները կարգադրել են փակել Հուրգադայի լողափերը շնաձկան հարձակումից հետո