ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ստամբուլի ժանդարմերիայի վարչությունը առգրավել է Թուրքիայի պատմության մեջ կեղծ թղթադրամների խոշորագույն խմբաքանակը՝ 1 մլրդ դոլար արժողությամբ: Դրանք նախատեսված էին Աֆրիկայի երկրներ արտահանելու համար։ Տեղեկությունը հայտնում է թուրքական DHA գործակալությունը։
Նշվում է, որ Ստամբուլի թաղամասերից մեկի պահեստում, որտեղ պահվում էին կեղծ դոլարներ, առգրավվել է 10 մլն հատ 100–դոլարանոց թղթադրամ:
Գործի հետաքննության շրջանակում արդեն ձերբակալվել է վեց մարդ, այդ թվում՝ երեք շվեդացի և մեկական բրիտանացի և Գանայի քաղաքացիներ:
Առանձնատներում, որտեղ բնակվել են օտարերկրացիները, խուզարկություններ են կատարվել, որոնց ընթացքում խոշոր գումարներ ու թանկարժեք իրեր են առգրավվել:
Այն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, որոնց քաղաքացիներին ձերբակալել են, տեղեկացված են նրանց նկատմամբ հետաքննություն անցկացնելու մասին։