ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի–Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա պատմել է, որ նախագահն իր աշխատանքային օրն այսօր անցկացնում է Սոչիում։
Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը կմեկնի «Սիրիուս», որտեղ կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ:
Բացի այդ, ՌԴ ղեկավարի պլաններում ոչ պաշտոնական զրույց է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ «Բոչարով ռուչեյ» նստավայրում և այցելություն մարտարվեստների ակադեմիա՝ մարզաուսումնական կենտրոն, որը նրա հանձնարարությամբ կառուցվել է «Սիրիուսում»:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Սոչիում: Նախօրեին նա մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։