ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ԵԱՏՄ անդամ երկրներն այսօր 3-րդ երկրներից ներկրում են այնպիսի ապրանքներ, որոնք չեն կարողանում աճեցնել սեփական երկրում՝ զուտ կլիմայական պայմաններից ելնելով։ Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք արդեն իսկ կարող ենք խոսել պարենային ոլորտում մեր անկախության մասին։ Մեր որակյալ ապրանքն արտահանում ենք, որոշ ճյուղերով անգամ առաջատար ենք, օրինակ՝ ցորենի, եգիպտացորենի և այլնի հարցով։ Մենք մեր ունեցած պաշարներով երկու անգամ ավելի շատ կարող ենք կերակրել մեր բնակչությանը, եթե իհարկե ավելի լավ համակարգենք մեր գործողությունները։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել արտերկրի բարձր տեխնոլոգիաների մրցունակությունը»,- ընդգծեց նա։
Ըստ Միշուստինի՝ գյուղատնտեսությունը փոփոխվող կլիմային հարմարացնելու համար անհրաժեշտ է նաև ջրային ռեսուրսների ճիշտ կառավարում՝ մասշտաբային գործողությունների օգտագործմամբ։ Բացի այդ, Միշուստինի խոսքով, պետք է արդիականացնել միության տրանսպորտային հաղորդակցությունը և մագիստրալները։