ՀՀ–ում օձերն ակտիվացել են. փրկարարները 2 օրում 14 ահազանգ են ստացել

Գյուրզա
Տեղազննում իրականացնելուց հետո փրկարարները հայտնաբերած սողուններին անվտանգ տարածք են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Փրկարարները 2 օրում 15 օձ են հայտնաբերել ՀՀ մայրաքաղաքում ու ևս 10 բնակավայրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 6-8-ը 14 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Եղեգնաձոր քաղաքներում, Քանաքեռավան, Զովունի, Պտղնի, Պռոշյան, Զորավան, Ագարակաձոր, Մալիշկա և Աշոցք գյուղերում։
Ի՞նչ է պետք անել օձի հանդիպելիս` սատկացնե՞լ, թե՞ նկարել. մասնագետի խորհուրդը
Դեպքի վայր մեկնած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 4 շահմար, 4 սահնօձ, 5 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:
Բազմաղբյուրում օձը խայթել է 12-ամյա տղային. նրա ոտքին 4 հետք է նկատվել