Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այլընտրանք այժմ չկա․ Կոպիրկին

ՌԴ խաղաղապահներն Արցախում. Արխիվային լուսանկար
Միջազգային խաղաղապահ առաքելությունների կիրառման փորձը ցույց է տվել, որ դրանք չեն համադրվում առկա խնդիրների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այսօր այլընտրանք չկա, «Իրավունք» թերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Ես համոզված եմ, և դա Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, չնայած բոլոր կշտամբանքներին, իսկապես կատարում է իր առջև դրված խնդիրները», - ասել է Կոպիրկինը:
Նա ընդգծել է, որ խոսքը վերաբերում է ինչպես անվտանգության ապահովմանը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կենսագործունեության ապահովմանն աջակցելուն ու լայնածավալ էսկալացիայի կանխարգելմանը:
«Դա իրագործվում է։ Ես այսօրվա դրությամբ չեմ տեսնում մի ուժ, որը կարող էր այդ դերը կատարել Լեռնային Ղարաբաղում», - ասել է Կոպիրկինը։
ՀՀ-ում ՌԴ դեսպանը նաև նշել է, որ եթե խոսվի հեռանկարի մասին, ապա ինչ-որ ուժեր մտցնելու համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։
Բացի այդ, Կոպիրկինի խոսքով, հաշվի առնելով միջազգային խաղաղապահ առաքելությունների կիրառման փորձը, չարժե էյֆորիայի մատնվել տարբեր տեսակի միջազգային և այլ կառույցների խաղաղպահ առաքելություններ ներգրավելու հնարավորությունների դեպքում: Մասնավորապես, առկա է Ուկրաինայի, Հարավսլավիայի փորձը։
«Այս փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ միջազգային ներկայություն ոչ մի կերպ չի հանդիսանում առկա խնդիրների համադարման միջոց և միշտ չէ, որ նպաստում է դրանց լուծմանը»,- նշել է Կոպիրկինը։
ՌԴ դեսպանը կոչ է արել իրավիճակին նայել ավելի իրատեսական և սթափ։
ՌԴ-ն տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու փորձեր է տեսնում. Կոպիրկին