ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հռոմի ֆրանցիսկոս պապի հետվիրահատական շրջանը նորմալ է անցնում, այսօր նա սկսել է աշխատել։ Այս մասին հայտարարել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատտեո Բրունին։
«Սուրբ հայրը ջերմություն չունի, հեմոդինամիկ ցուցանիշները նորմալ են։ Նա այլևս կաթիլային չի ստանում», – ասել է նա։
Բրունիի խոսքով` ճաշից հետո Ֆրանցիսկոս պապը աղոթել և գործի է անցել։
Նշենք, որ հունիսի 7-ին Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում 86-ամյա քահանայապետին ընդհանուր անզգայացմամբ վիրահատել են։ Սուրբ աթոռի տեղեկություններով` վիրահատությունն անցել է առանց բարդությունների և տևել 3 ժամ։
Հայտարարվել է, որ Ֆրանցիսկոս պապի բոլոր ընդունելությունները չեղարկվել են մինչև հունիսի 18-ը։