ՀՌՕ ռազմակայանի հակաահաբեկչական ստորաբաժանումները վարժանք են անցկացրել Գյումրիում

ՀՌՕ ռազմակայանի շտաբ
Վարժանքն անցկացվել է մարտականին մոտ պայմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ ռուսական ռազմակայանի հակաահաբեկչական ստորաբաժանման զինծառայողները Գյումրու կայազորի տարածքում մասնակցել են պլանային վարժանքի: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զինծառայողները զրահամեքենայի կրակի աջակցությամբ հետ են մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի հարձակումը հսկիչ անցակետի և հարակից տարածքի վրա:
Հայաստանում ռուսական ավիաբազայում հրամանատարական թռիչքներ են անցկացվել
Դիվերսիոն-հետախուզական խմբի չեզոքացումից հետո կինոլոգիական հաշվարկների մասնակցությամբ իրականացվել է ավտոմոբիլային տեխնիկայում և հսկիչ անցակետի շուրջ պայթուցիկ սարքերի առկայության ստուգում։
Վարժանքն անցկացվել է մարտականին մոտ պայմաններում։ Մարտական իրավիճակ ստեղծելու համար օգտագործվել են տարբեր իմիտացիոն միջոցներ, այդ թվում` չլիցքավորված զինամթերք, պայթուցիկ նյութերով փաթեթներ, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ:
Հայաստանում ՌԴ ՊՆ ՀՌՕ–ի կինոլոգներն իրենց շների հետ մասնակցել են ընդհանուր մարզումների