ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Աբովյան քաղաք Երիտասարդական փողոցում` նախկին ուսումնարանի շենքի մասնաշենքերից մեկի 2-րդ հարկում այս գիշեր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է հունիսի 9-ին` ժամը 01:24-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Մոտ 600 քմ տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։55-ին։
Այրվել են կենցաղային իրեր, մանրահատակը (մոտ 5 քմ) և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 4 քմ):