Հարավային Կովկասում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ-ին գործընթացից դուրս մղելուն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Զախարովայի խոսքով՝ հստակ օրինակ են Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության չնշմարվող արդյունքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման հարցում Եվրամիության միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նկատում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններում Եվրամիության միջնորդության բացարձակապես քաղաքականացված և կոնյունկտուրային բնույթը, որտեղ շեշտը դրված է ոչ թե իրավիճակի կայունացմանը նպաստելուն, այլ գաղափարախոսությունն ու Ռուսաստանին դուրս մղելու ձգտման վրա» - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:
Զախարովան հավելել է, որ իր խոսքերը հավաստող հստակ օրինակ են Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության չնշմարվող արդյունքները:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորմանը վաշինգտոնյան հարթակի միացումը Ռուսաստանին բանակցային ուղուց դուրս մղելու ԱՄՆ փորձերի համատեքստում է:
Իսկ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ ասել էր, որ Մոսկվային անհանգստացնում են տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը։