Հայաստանը 3-4 տարի անց էլեկտրաէներգիայի 25%-ը արևից կստանա. Հայկ Հարությունյան

Հայկ Հարությունյան
Հայաստանն օգտագործում է արևային էներգետիկայի ոլորտում իր ներուժի չնչին տոկոսը, բայց այդուհանդերձ թվերն աճում են, և Ռուսաստանի գործընկերները նույնպես մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «արևային բիզնեսի» նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանում արևային էներգիայի արտադրությունն անընդհատ աճում է, և արդեն 3-4 տարի հետո արևային էներգետիկան կարող է զբաղեցնել երկրի էներգաբալանսի մինչև 20%-ը՝ ներկայիս 12%-ի դիմաց։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Էներգետիկայի հայկական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանը։
Հարցին, թե որքանով է Հայաստանը հիմա օգտագործում իր ներուժը արևային էներգետիկայի ոլորտում, Հարությունյանը պատասխանել է. «Հիմա չնչին տոկոսով... բայց հսկա ներուժ կա»։
Նա միաժամանակ նշել է, որ այժմ Հայաստանի էլեկտրաէներգիայի տարեկան սպառման մեջ արևային էներգիան արդեն 12 տոկոս է կազմում։ Մասնագետն ընդգծել է, որ այդ թվերը շատ լուրջ են նաև համաշխարհային մասշտաբով։ Նա ավելացրել է, որ այդ ցուցանիշը հաստատուն քայլերով աճում է։
«Առաջիկա 3-4 տարում մենք առնվազն 25 տոկոս կունենանք։ Չնայած պետությունը մինչև 2030 թվականը ընդամենը 15% տոկոսի ծրագիր ունի, բայց պետությունը ներդրումներ չի անում, մասնավոր սեկտորն է անում։ Իսկ մասնավոր սեկտորն ուզում է ներդրումներ անել։ Վստահ եմ, որ մինչև 2025 թվականը 25%-ի կհասնենք», - ասել է Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արևային էներգետիկայի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ռուսական ընկերությունները։
«Կան բազմաթիվ ռուսական ընկերություններ, որոնք այժմ փորձում են նախագծեր գտնել, որպեսզի «մտնեն» արդեն կառուցված նախագծերի մեջ կամ զրոյից նման նախագծեր մշակեն։ Որովհետև Հայաստանում արևային էներգետիկան ամենաէժան «նոր» էներգիան է, որը կարող է լինել», - պարզաբանել է նա։
Մասնագետն ընդգծել է՝ Հայաստանի կլիման պարզապես իդեալական է արևային էներգետիկայի զարգացման համար։
Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան