Հայաստանն ու Ղրղզստանը կանդամակցեն ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների կոնսորցիումին

Գործընկերները ծրագրեր կիրականացնեն առանց պետական բյուջեներից վերցվող լրացուցիչ ռեսուրսների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ղրղզստանի նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտը և «Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման ինստիտուտների կոնսորցիումին անդամակցելու մասին։ Տեղեկություն այսօր հայտնել է Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ) մամուլի ծառայությունը:
Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին
ՌՆԳ-ն և ԵԱՏՄ երկրներում գործող նմանատիպ կազմակերպությունների ներկայացուցիչները պայմանավորվել են ստեղծել կոնսորցիում և միջազգային հարթակ՝ միասնական չափորոշիչներով, պրակտիկայով և նախագծերով:
Մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է նմանատիպ համաձայնագրեր ստորագրել Բելառուսի և Տաջիկստանի զարգացման ինստիտուտների հետ:
«Մենք պատրաստ ենք կիսվել լավագույն փորձերի պորտֆելով, որը հաջողությամբ աշխատում է Ռուսաստանում և բարեկամ երկրներում «վայրէջք կատարելու» ներուժ ունի։ Դրանում ներառված են Ներդրումային կլիմայի վիճակի ազգային վարկանիշը, Կյանքի որակի վարկանիշը, «Եռման կետ» կոլեկտիվ աշխատանքի համար նախատեսված տարածքը, «Սմարթեկ»-ի կայուն զարգացման պրակտիկայի փոխանակման հարթակը»,-հայտնում է ՌՆԳ-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևայի մամուլի ծառայությունը:
Կոնսորցիումը կաշխատի պարիտետային հիմունքներով (այսինքն՝ առանց իրավաբանական անձի ստեղծման), ցանցային աշխատանքի սկզբունքների հիման վրա։
ԵԱՏՄ երկրները կսկսեն մոտեցնել «կանաչ» տնտեսության ստանդարտները․ Մալկինա
ԵՏՀ հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը հավելել է, որ կոնսորցիումի ձևաչափով ԵԱՏՄ զարգացման ինստիտուտների համատեղ աշխատանքը թույլ կտա փոխանակել լավագույն մշակումները և ներդրումային գործունեության ընդհանուր մեթոդաբանական սկզբունքներ ձևավորել տարածաշրջաններում: