Թիմի հավաքին միացել են Օգնեն Չանչարևիչը («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյանը («Ուրարտու»), Ստանիսլավ Բուչնևը («Փյունիկ»), Ժիրայր Մարգարյանը («Ուրարտու»), Վարազդատ Հարոյանը («Աստանա», Ղազախստան), Կամո Հովհաննիսյանը («Աստանա», Ղազախստան), Էրիկ Փիլոյանը («Ուրարտու»), Դավիթ Դավիդյանը («Փյունիկ»), Սերգեյ Մուրադյանը («Նոա»), Տարոն Ոսկանյանը («Ալաշկերտ»), Ստյոպա Մկրտչյանը (ԲԿՄԱ), Արտակ Դաշյանը («Փյունիկ»), Հովհաննես Հարությունյանը («Փյունիկ»), Ուգոչուկվու Իվուն («Ուրարտու»), Վբեյմար Անգուլոն («Ալաշկերտ»), Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա»), Հրանտ-Լեոն Ռանոսը («Բորուսիա», Գերմանիա), Արթուր Միրանյանը («Ալաշկերտ»), Նաիր Տիկնիզյանը («Լոկոմոտիվ», Ռուսաստան), Վահան Բիչախչյանը («Պոգոն», Լեհաստան), Խորեն Բայրամյանը («Ռոստով», Ռուսաստան) և Տիգրան Բարսեղյանը («Սլովան», Սլովակիա):
Պաշտպան Անդրե Չալըշըրը հավաքականին կմիանա հունիսի 11 - ին, Էդուարդ Սպերցյանը և Գեորգի Հարությունյանը ՝ հունիսի 12-ին: Նորբերտո Բալեկյանն ու Լուկաս Սելարայանը ազգային թիմին կմիանան Ուելսում:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հանդես է գալիս D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի ազգային հավաքականները: Հունիսի 16-ին Պետրակովի սաները արտագնա հանդիպում կանցկացնեն Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կհյուրընկալեն Լատվիայի հավաքականին: