Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել Ուկրաինայի ԶՈւ-ի գիշերային հրետակոծությունների հետևանքով

Շեբեկինո
ՀՕՊ-ի աշխատանքի հետևանքով Ռազումնոյե ավանում մեկ բազմաբնակարան շենք և մի քանի մասնավոր տներ են վնասվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Բելգորոդի մարզում երեք մարդ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հրետակոծությունների հետևանքով: Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Գիշերվա ընթացքում երեք մարդ է տուժել, մեկը հրաժարվել է հոսպիտալացումից, երկուսը հիվանդանոցում են»,- գրել է նա Telegram-յան ալիքում։
Գլադկովը հավելել է, որ ՀՕՊ-ի աշխատանքի հետևանքով Ռազումնոյե ավանում մեկ բազմաբնակարան շենք և մի քանի մասնավոր տներ են վնասվել։ Շրջայց է նախատեսվում ավերածություններն ու վնասներն արձանագրելու համար։ Ուկրաինական զինուժը կրակել է նաև Շեբեկինոյի ուղղությամբ։ Մարզպետի խոսքով` կրակոցները շարունակվում են մինչև հիմա, այնտեղ նույնպես ավերածություններ են եղել։
ՀՕՊ համակարգը Բելգորոդի երկնքում 2 օդային թիրախ է խոցել. մարզպետ
Հունիսի 1-ին ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ։
Բելգորոդի գնդակոծությունները չեն ազդի ռազմական հատուկ գործողության արդյունքի վրա․ Պեսկով