ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին, որը վիրահատվել է։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
«Ամենայն Հայոց կաթողիկոսը բարեմաղթել է, որ ամենախնամ Տերը քաջառողջություն պարգևի Ֆրանցիսկոս Պապին՝ շնորհելով հովվապետական երկար տարիների ծառայություն»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վիրահատել են Հռոմում։ Բժիշկները պետք է նրան լապարոտոմիա (որովայնի հատվածի կտրվածք. խմբ.) և որովայնի պատի պրոթեզավորման վիրահատություն կատարեին։
Վատիկանից հայտնում են, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների: