Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը և կրակ բացել տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Տրակտոր
Պաշտխանական գերատեսչությունը նշում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ադրբեջանը 2 ուղղությամբ խախտել է հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 8-ին` ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Հայկական կողմը կորուստներ չունի։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 9–ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն էլ երեկ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 17:00-ին կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: