Տեսչական մարմինը մարզահամերգային համալիրում հրդեհային անվտանգության խնդիրներ է հայտնաբերել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի օրը (22 փետրվարի, 2022թ). Երևան
Հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համալիրի տնօրինությունը պայմանագիր է կնքել «Նորմակոմ» ՍՊԸ-ի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարինը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ) իրականացրած հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում խնդիրներ է հայտնաբերել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված որոշման նախագծից, որով առաջարկվում է հակահրդեհային համակարգի բարելավման համար 39 մլն դրամ տրամադրել ՄՀՀ–ին:
Նշվում է նաև, որ շենքի հակահրդեհային համակարգի ներդրման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար համալիրի տնօրինությունը հայտարարել է մրցույթ և այդ գումարի շրջանակում պայմանագիր կնքել «Նորմակոմ» ՍՊԸ-ի հետ։
ՔՏՀԱ–ին նոր լիազորություննե՞ր կտրվեն. օրենքի նախագիծն ԱԺ–ում հավանության արժանացավ