Տեր-Պետրսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպանի հետ

Հանդիպումը կայացել է ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Տեղեկությունը հայտնում է Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին»,–գրել է Մուսինյանը։
Հանդիպումը կայացել է ՀՀ առաջին նախագահի նախաձեռնությամբ, իր առանձնատանը։
Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել էր նաև հունվարի 26–ին։ Զրույցի ընթացքում Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել էր Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը։