ՀՕՊ համակարգը Բելգորոդի երկնքում 2 օդային թիրախ է խոցել. մարզպետ

Բելգորոդի մարզի ղեկավարՎյաչեսլավ Գլադկովը. Արխիվային լուսանկար
Մարզպետը նշել է, որ օպերատիվ ծառայությունները ճշգրտում են ՀՕՊ-ի աշխատանքի հետևանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Բելգորոդի երկնքում ՀՕՊ համակարգը երկու օդային թիրախ է խոցել: Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավարՎյաչեսլավ Գլադկովն իր Telegram-ալիքում:
«Բելգորոդի օդում երկու օդային թիրախների վրա աշխատել է մեր ՀՕՊ համակարգը։ Օպերատիվ ծառայությունները ճշտում են գրանցված հետևանքները», - նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզը պարբերաբար գնդակոծվում է Ուկրաինայի կողմից, 2022 թվականի ապրիլի 11-ից մարզի ողջ տարածքում գործում է ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ, առավել հաճախ կրակի տակ են հայտնվում սահմանամերձ Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջանները։