ՀԱՊԿ հավաքական անվտանգության ամրապնդման երկխոսությունն առավել քան արդիական է. Լուկաշենկո

Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը ծայրաստիճան լարված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ՀԱՊԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն նոր մարտահրավերներին և սպառնալիքներին: Ինչպես հայտնում է Sputnik Բելառուսը, այս մասին նա հայտարարել է Մինսկում ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ։
«Հավաքական անվտանգության ամրապնդման ոլորտում մեր երկրների միջև երկխոսությունն այժմ առավել քան երբևէ արդիական է», – նշել է Բելառուսի ղեկավարը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ռազմաքաղաքական իրավիճակը ծայրաստիճան շիկացած է, ընդ որում` ամենուր՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում, Ուկրաինայում, Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում, ոչնչացվում է միջազգային և տարածաշրջանային անվտանգության ողջ ճարտարապետությունը։
«Ուկրաինայի տարածքում հակամարտությունը բազմաթիվ օրինակներից մեկն է, թե ինչպես են արևմտյան էլիտաները տրիլիոնավոր դոլարներ նետում պետությունների ռազմականացման և կործանման համար», - հայտարարել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ այժմ ոչ մի խորհրդակցություն ամբողջական չէ առանց Ուկրաինայում կատարվող իրադարձությունների քննարկման։ Բելառուսի առաջնորդը կոչ է արել չփորձել հիմա փնտրել այդ հակամարտության պատճառները։
Երևանի և Բաքվի միջև հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո