ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ վերակազմավորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը` ստեղծելով մեկ ընդհանուր Ռազմական ակադեմիա, որը կրելու է Վազգեն Սարգսյանի անունը։
Որոշումն ընդունվել է առանց քննարկման ու զեկուցման։
Կառավարության կայքում հրապարակված նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ վերջին տարիներին դիմորդների թվի և առանձին մասնագիտությունների նկատմամբ պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացումը։