ԵԱՏՄ–ում գրանցված առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա. Փաշինյան

Փաշինյանը կարևորել է գիտական աստիճանները հավաստող փաստաթղթերը միության ներսում ճանաչելու հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր ԵԱՏՄ–ն կարևորագույն դեր ունի տնտեսական կապերի հաստատման, միասնական շուկաների ձևավորման, առևտրի խթանման, բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման համար։ Ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ–ին անդամակցության 9 տարիների ընթացքում գրանցված էական առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա։
«Վստահ եմ, որ միությունը կշարունակի իրագործել սահմանված նպատակները։ Հարգելի՛ գործընկերներ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժը ինտեգրացիայի հիմնական նպատակներից է և բացատրում է մեր միության ստեղծման և գործունեության պատճառները»,– նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, որոնց լուծումը, ըստ կառավարության ղեկավարի, առավել դրական կազդի միության առջև դրված նպատակների իրագործման վրա։Ա
Արևմտյան պատժամիջոցները դրական ազդեցություն են թողել ԱՊՀ երկրների վրա. Միշուստին
Նա, մասնավորապես, խոսել է գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին, ինչը կնպաստի միության ներսում աշխատանք գտնելու հարցի լուծմանը։ Նա կարևորել է նաև վարորդական իրավունքները և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված այլ փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչելու հարցը։
ՀՀ վարչապետը դրական է գնահատել ԵԱՏՄ–ի ներսում առևտրի համար խոչընդոտների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
«Հայաստանի Հանրապետությունն այս պահին ոչ մի արգելք չունի իր շուկա մուտքի համար»,– շեշտել է Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ–ի` միջազգային համագործակցության շարունակական զարգացմանը։ Նա վստահություն հայտնեց, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կդառնա ռազմավարական կապերի և համագործակցության զարգացման համար։
Եզրափակելով իր ելույթը` ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքերը եվրասիական ինտեգրացիայի առաջնահերթ ուղղությունների իրագործման համար։
Հիշեցնենք` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացվում է Սոչիում։
Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ՌԴ` ՀՀ–ում ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու