Բերքառատում 15-ամյա պատանին դանակով հարվածել է 52-ամյա մի կնոջ

Արխիվային լուսանկար
52-ամյա կինը բուժօգնության է դիմել նախաբազկի ծակած-կտրած վերքով, մկանների վնասումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի ցանքատարածքում 15-ամյա պատանին դանակով խփել է 52-ամյա մի կնոջ դաստակին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Միջադեպի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է հունիսի 7-ին, ժամը 12։08-ին։
«Հիվանդանոցից իրավապահներին հայտնել են, որ նախաբազկի ծակած-կտրած վերքով, մկանների վնասումով բուժօգնության է դիմել Հոռոմ բնակավայրի 52-ամյա մի բնակչուհի: Պարզվել է, որ պատանին, որը Բերքառատ գյուղի բնակիչ է, իր մոտ եղած ծալովի դանակով 52-ամյա կնոջը հարվածել է վիճաբանության ժամանակ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 15-ամյա պատանին, հանցագործության գործիք դանակով, ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Քննչական վարչություն են ուղարկվել նաև կազմված փաստաթղթերը: