Արմավիրում 2 «Մերսեդես» բախվել են իրար. տուժել է 7 անձ, որից 3-ը երեխաներ են

Վարորդներից մեկը եղել է ոչ սթափ վիճակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Երևան–Արմավիր ավտոճանապարհի 30 կմ հատվածում` Արշալույս գյուղի վարչական տարածքում,բախվել 2 «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 15։50-ի սահմաններում։
«Վթարի հետևանքով 7 հոգի, որից 3-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենա դուրս է եկել երթևեկելի գոտուց, մեկը հայտնվել է բաժանարար գոտու գազոնում, մյուսն էլ՝ դաշտում»,– հայտնում է կայքը։
Նշվում է, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից երեխաները ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով` վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 36 СV 577 համարանիշի վարորդը եղել է ոչ սթափ:
BMW–ի 28–ամյա վարորդը սթափ չի եղել. ՔԿ–ն տեսանյութ է հրապարակել Աբովյանի սարսափելի վթարից
Վերջինիս փոխարեն ոստիկաններին մի երիտասարդ փորձել է համոզել, որ ղեկին ինքն է եղել, սակայն անարդյունք։ Պարզվել է, որ այդ երիտասարդը ոչ սթափ վիճակում գտնվող անձի որդին է։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։