ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսուհետև քաղաքացիները կարող են առցանց փոխել կենսաթոշակը վճարող բանկը` դիմում ներկայացնելով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի մամուլի ծառայությունը։
«Նմանատիպ առցանց դիմումների միջոցով հնարավոր է փոխել նաև ծերության, կերակրողին կորցնելու դեպքում ստացվող և հաշմանդամության նպաստները վճարող բանկը։ Առցանց եղանակով դիմելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կհաստատի այն բանկը, որը Դուք ընտրել եք և այդ մասին հաղորդագրություն կուղարկի Ձեր պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը կարող է մերժվել, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ քաղաքացին կենսաթոշակը ստանում է կանխիկ եղանակով։
Դիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: