Արդեն մի քանի օր է` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախումբը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացօթյա այգում ներկայացնում է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները։ Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ներգրավված է ավելի քան 500 մասնակից։
Այգում առաջինը ներկայացվել է «Գայանե» բալետը, որին հաջորդել է «Դիմակահանդեսը»։
Այսօր խաչատրյանական արվեստը բաց երկնքի տակ վայելելու վերջին օրն է. ներկայացվելու է «Սպարտակ» բալետը։