ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Աշխարհի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունում շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Ռոբերտը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։
Աշխարհի Մ12 տարեկանների արագ շախմատի առաջնությունում էլ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Տիգրանը նույնպես 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր։