Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը կրակել է Խոզնավարի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

ՀՀ ԶՈւ զինծառայող. Արխիվային լուսանկար
Տեղեկացվում է, որ ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Նշենք, որ հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզ. խմբ) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: