ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Խոսնակի ընտրությունները կայացել այսօր, 600 պատգամավորների գաղտնի քվեարկությամբ:
Առաջին երկու քվեարկությունների համար պահանջվում էր անդամների ընդհանուր թվի երկու երրորդը (400 ձայն), իսկ երրորդ քվեարկության համար՝ անդամների ընդհանուր թվի բացարձակ մեծամասնությունը (301 ձայն)։
Քուրթուլմուշը քվեարկության առաջին երկու փուլերում չի կարողացել հաղթանակ տանել, սակայն արդեն երրորդ փուլում 321 ձայն է ստացել:
Նրա ամենամոտ մրցակիցը՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Թեքին Բինգելը, առաջին երկու փուլերում ստացել է 131 ձայն։