Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը դուրս է եկել երկաթգծի ուղիներից. պատճառն անձրևն է

Հորդառատ անձրևի պատճառով Ալավերդի-Հաղպատ հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավատարի հեղեղում․ հեղեղվել է մոտակայքով անցնող երկաթգիծը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Լոռու մարզի Սանահին-Հաղպատ հատվածում էլեկտրաքարշը, որը տեղափոխում էր ցորենով բեռնված 18 վագոն, դուրս է եկել գծերից։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգը ստացվել է Հունիսի 6-ին, ժամը 20։49-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են Բջնիի մոտ մոլորված 20-ամյա երիտասարդներին
Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով Ալավերդի-Հաղպատ հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավատարի հեղեղում․ հեղեղվել է մոտակայքով անցնող երկաթգիծը (մոտ 300 մ), ինչի հետևանքով էլեկտրաքարշը դուրս է եկել գծերից (վագոնները չեն վնասվել)։