Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը աշխատանքային այցով կլինի Սոչիում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև` Եվրասիական կոնգրեսին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սոչիում հունիսի 7-8-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունենալու առերես ձևաչափով։ Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն կլիմայական օրակարգի շրջանակներում ԵԱՏՄ պետությունների համագործակցության միջոցառումների առաջին փաթեթի իրականացումը, ինտեգրացված տեղեկատվական համակարգի և միության թվային օրակարգի հետագա զարգացումը։
Վլադիմիր Պուտինը և Միխայիլ Միշուստինը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին նախատեսվում է ստորագրել համաձայնագիր` ռադիացիոն իրավիճակի մոնիտորինգի տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության մասին։ Նիստի շրջանակներում նախատեսվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ կվարի ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ: