Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ իրավիճակը լուրջ է, բայց խուճապի հիմքեր հիմա չկան․ Գրոսի

Ուկրաինական զորքերը հունիսի 6-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով ավերվել է կայանի վերին հատվածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն ընդունում է, որ Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ իրավիճակը լուրջ է, սակայն խուճապի հիմքեր ներկայում չկան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Մենք կցանկանայինք այստեղ ճիշտ հավասարակշռություն գտնել։ Մենք չենք ուզում բորբոքելը վիճակը, խուճապ տարածել, որովհետև դրա համար հիմք չկա։ Միևնույն ժամանակ, դա լուրջ իրավիճակ է։ Մենք նաև չենք ուզում թերագնահատել այն` ասելով, թե խնդիր չկա»,-ասաց նա։
Ուկրաինական զորքերը հունիսի 6-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Կախովկայի ՀԷԿ-ին, ինչի հետևանքով ավերվել է կայանի վերին հատվածը (ջրամբարի բուն ամբարտակը չի տուժել): Ջրի չկարգավորվող արտահոսք է ընթանում։ Սկսվել է խաղաղ բնակչության տարհանումը երեք՝ Նովայա Կախովկա, Գոլոպրիստանսկի և Ալյոշկինսկի շրջաններից։
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի և Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևի ռեժիմի կողմից Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման նպատակներից մեկը կապված է Ղրիմը ջրազրկելու հետ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացումը Կիևի ռեժիմի բարբարոսական գործողություն է անվանել և նշել, որ դա հանգեցրել է լայնածավալ բնապահպանական և հումանիտար աղետի:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պայթեցրել է ԿախովկայիՀԷԿ-ը, քանի որ թուլացել են նրա դիրքերը Խերսոնի ուղղությամբ. այնտեղից զորքերը տեղափոխել են հարձակման շրջան: ՌԴ քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանը Դնեպրի հիդրոէլեկտրակայանների կասկադի վեցերորդ (ստորին և վերջին) աստիճանն է, գտնվում է Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը 2022 թվականի սեպտեմբերի 30-ից հանրաքվեի արդյունքներով Ռուսաստանի կազմի մեջ է։