ՀՀ–ն շահագրգռված է զարգացնել Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը և Լինդսի Հոյլը
ԱԺ նախագահը Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահի հետ խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները։ Այս հայտարարությունն արել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։
Հանդիպմանը քննարկվել են մարդու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ շուտով կավարտվի Հայաստան-ՄԹ Համապարփակ ընդլայնված համաձայնագրի համաձայնեցումը, և այն կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ խոսնակը Հայաստան է հրավիրել իր բրիտանացի գործընկերոջը:
ԱԺ պատվիրակությունը և Լինդսի Հոյլը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան Լոնդոն է մեկնել հունիսի 6-ին։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար, ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Հայկ Կոնջորյանը, բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանն ու պատգամավոր Սոնա Ղազարյանը: