ՀԱՊԿ-ում համաձայնեցրել են առաջիկա զորավարժությունների ծրագրերը

ՀԱՊԿ զորավարժություններ
Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-6-ը հինգ զորավարժություն է անցկացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների նախապատրաստման և անցկացման շտաբային բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են զորավարժությունների ծրագիրը: Տեղեկությունը հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Վալերի Ռևենկոն։
«Բրեստ քաղաքում տեղի են ունեցել ՀԱՊԿ համատեղ և հատուկ զորավարժությունների նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները։ Համաձայնեցվել են մտահղացումների հիմքերը, իրականացվել է տեղանքի տեղազննում, և ստորագրվել է արձանագրություն, որն արտացոլում է առաջիկա միջոցառումների վերաբերյալ բոլոր կողմերի միասնական տեսակետը», - Twitter-ում գրել է Ռևենկոն։
Ավելի վաղ Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտնել էր, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 1-6-ը հինգ զորավարժություն է անցկացվելու ՀԱՊԿ շրջանակում:
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Մինսկում կայացել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդին կից ռադիոէլեկտրոնային պայքարի հարցերի աշխատանքային խմբի նիստը:
Ռուսաստանը պետք է ուժեղացնի իր ներկայությունը ՀԱՊԿ երկրներում. սենատոր
Աշխատանքային խմբի անդամները քննարկել են ժամանակակից զինված հակամարտություններում ՌԷՊ ուժերի և միջոցների կիրառման, ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային զինված ուժերի ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության ապահովման հարցերը:
Նիստին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների ղեկավարները, ազգային զինված ուժերում ռադիոէլեկտրոնային պայքարի կազմակերպման պատասխանատուները և ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչները:
«Նիստի մասնակիցները ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) բաղադրիչների հետ համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների ընթացքում ռադիոէլեկտրոնային պայքարի հարցերի գործնական մշակման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել», - նշված է հաղորդագրության մեջ:
ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են վեց պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսը։
Կարևոր է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին. Շոյգու