Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ի նրա անդամակցությունը քննարկելու առարկա չի լինի. Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը կոչ է արել միասնություն ցուցաբերել Կիևին աջակցելու հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գնահատել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում նրա պարտության դեպքում: Բրյուսելում կայացած համաժողովում նա հայտարարել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում դա իմաստ չի ունենա։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե Ուկրաինան հնարավորություն չունենա գոյություն ունենալ որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն Եվրոպայում, նրա անդամակցությունը քննարկելու առարկա չի լինի ընդհանրապես»,-ասել է նա և կոչ արել միասնություն ցուցաբերել Կիևին աջակցելու հարցում:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում կակտիվացնեն Կիևին օգնության տրամադրումը: Նրա խոսքով՝ որոշումները, որոնք կընդունվեն միջոցառման շրջանակում, զգալի կլինեն և Ուկրաինայի ուժերին թույլ կտան մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին:
ՆԱՏՕ-ն պատրաստվում է ընդլայնել իր կենտրոնակայանը դաշինքի նոր անդամների համար
Հունիսի 5-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կանխատեսել էր Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմաքաղաքական պարտությունը, եթե չլինեն անհրաժեշտ լուծումներ, որոնք Կիևին կմոտեցնեն դաշինքին անդամակցությանը: