ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանում 21-ամյա քաղաքացին պարանոցի շրջանում կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց, որտեղ գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Դեպքը տեղի է ունեցել հունիսի 6-ին, ժամը 23։00-ի սահմաններում, շտապօգնությամբ «կլինիկական մահ» ախտորոշմամբ, սիրտ-թոքային վերակենդանացման աշխատանքներ իրականացնելով, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի»,– գրել է Դանիելյանը։
Համալսարանական հիվանդանոցի մասնագետները կատարել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն գրանցվել է կենսաբանական մահ: