ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Վաշինգտոնը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ապրանքների և մարդկանց ազատ տեղաշարժը։ Տեղեկությունը հայտնել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ կազմակերպության Մշտական խորհրդի նիստում դիմելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյնհուն Բայրամովին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն խորապես համոզված է, որ առաջ գնալու միակ ճանապարհը խաղաղությունն է, երկխոսությունն ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա:
Վաշինգտոնը գնահատում է բարդ աշխատանքը, որը երկու երկրները պետք է կատարեն բազմամյա հակամարտության խաղաղ կարգավորման համար, և խոստանում է մշտական աջակցություն ցուցաբերել այդ ջանքերին: Նա մեջբերել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքերն այն մասին, որ խաղաղությունը Հարավային Կովկասում իրականանալի է։
«Մենք անկեղծորեն հավատում ենք դրան։ Միացյալ Նահանգները մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին։ Այժմ լարված աշխատանքի անցկացումը ամուր և կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու, հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային ու կոմունիկացիոն կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր անձանց իրավունքների և անվտանգության ապահովման համար մեծ դիվիդենտներ կբերի Ադրբեջանին, Հայաստանին և տարածաշրջանին լայն իմաստով»,-ասել է Քարփենթերը:
Նա կողմերին կոչ է արել զերծ մնալ սադրիչ, սպառնացող կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից:
«Որպես անվտանգության բարձրացման ելակետ՝ կոչ ենք անում Ադրբեջանին քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղին գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժը ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ Այս կապակցությամբ կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին և ոգուն», - նշել է ԱՄՆ դեսպանը
Նրա խոսքով ՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ երկկողմ և բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև այնպիսի գործընկերների միջոցով, ինչպիսիք են Եվրամիությունը եւ միջազգային կազմակերպությունները, կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածումքաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել ենԱրցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ինԱրդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջաննանցակետ է տեղադրելԼաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։