Բելգորոդի մոտ գյուղ են գնդակոծել «Գրադներով», արկերի մի մասն ընկել է դպրոցի մոտ. մարզպետ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ Բելգորոդի շրջանի գնդակոծությունները վերջին շրջանում ինտենսիվացել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ուկրաինական զորքերը «Գրադներով» գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Գրաֆովկա գյուղի կենտրոնը։ Տեղեկությունը հայտնել է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:

«Ուկրաինայի զինված ուժերը «Գրադներով» գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Կոմսովկա գյուղի կենտրոնը։ Տուժածներ չկան։ Արկերի մի մասն ընկել է դպրոցի և մշակույթի տան մոտակայքում», - գրել է Գլադկովը Telegram ալիքում։

Մարզպետի տվյալներով՝ արկերի մի մասն ընկել է մասնավոր հատվածի վրա։ Բնակելի շենքի բակ արկ է ընկել՝ վնասվել են տնամերձ շինությունն ու ցանկապատը։ Բեկորները վնասել են երկու առանձնատների ճակատներն ու պատուհանները։
Շեբեկինո քաղաքը հրետակոծվում է «Գրադ»–ով․ կան վիրավորներ, այրվում են տներ
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Բելգորոդի մարզում վերջին շրջանում ինտենսիվացել են գնդակոծություններն ուկրաինական զորքերի կողմից, ամենից շատ տուժում է Շեբեկինսկի շրջանը, որտեղ միայն անցած երկու օրվա ընթացքում մոտ 1000 արկ է ընկել։