Բանակցությունները կախված են Կիևի և Արևմուտքի պատրաստակամությունից. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Կողմերը պետք է պատրաստ լինեն աշխարհաքաղաքական նոր իրողությունների լուրջ քննարկմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանին պետք չէ դրդել Ուկրաինայի հարցով բանակցությունների, քանի որ Մոսկվան դրանք երբեք չի արգելափակել։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանին պետք չէ դրդել բանակցությունների, քանի որ նա երբեք չի արգելափակել դրանք։ Այսօր Կիևի ռեժիմի կողմից ընդհատված բանակցային գործընթացի վերսկսումը կախված է բացառապես ուկրաինական իշխանությունների և նրանց արևմտյան համակարգողների պատրաստակամությունից՝ առաջին հերթին լուրջ քննարկում ծավալելու աշխարհաքաղաքական նոր իրողությունների շուրջ»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով` Մոսկվան առայժմ նման պատրաստակամություն չի տեսնում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։